Սիրիայում խաղաղ բնակչության դեմ դաժան հաշվեհարդարներով հայտնի եւ իրենց «Սիրիական ազատ բանակ» կոչող զինված խմբավորման հրամանատարներից Նավաֆ Ռագըփ Էլ-Բեշիրը իրաքյան «Ռուդավ» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, թե իրենք երախտապարտ են Թուրքիայից՝ ամեն տեսակ աջակցության համար։
Նավաֆ Ռագըփ Էլ-Բեշիրը հայտարարել է, թե իր գլխավորած զինված խմբավորումը մաս է կազմում «Սիրիական ազատ բանակ»-ի, որն էլ կռվում է Ասադի ուժերի դեմ։ Էլ-Բեշիրը նշել է, թե իրենց ուժերը ցանկացել են մտել Ռեսուլայն, սակայն տեղի քրդական YPG-ի ուժերն իրենց թույլ չեն տվել եւ իրենք ստիպված հարձակման են անցել։
«Մենք թույլ չեն տա, որ քրդերն անջատողական քայլեր իրականացնենք։ Սիրիայում քրդերի եւ Ասադի դեմ պայքարում Թուրքիան մեզ ամեն առումով աջակցություն է ցույց տալիս, այդ թվում ռազմական ոլորտում»,-ասել է Էլ-Բեշիրը։





























