Հայոց լեզվի քննական առաջադրանքների մեջ ծրագրից դուրս որեւէ թեստ չի լինելու: Այդ մասին այսօր՝ փետրվարի 7-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Մինչ այդ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ մտահոգություններ կան, թե հայոց լեզվի քննական թեստերը կարող են լինել շատ ավելի բարդ, քան նախորդ տարվա քննության թեստերն էին, որ դրանցում կարող են լինել այնպիսի հարցեր, որ մեր երիտասարդները պատշաճ ձեւով չկարողանան պատրաստվել քննություններին: Տ. Սարգսյանը նշեց նաեւ, որ 2012 թ. ընդունելության քննությունները լավագույններն էին, ինչն ընդունում են նաեւ քաղաքացիները:
Ա. Աշոտյանը պատասխանեց, որ այս տարի հայոց լեզվի թեսթերում արհեստականորեն բարդացված թեստեր եւ հավելյալ աժիոտաժ պարունակող երկիմաստ առաջադրանքներ չեն ներառվելու:




























