Մինչեւ փետրվարի 18-ը բոլորն աշխատում են Սերժ Սարգսյանի համար, սակայն դրանից հետո Սերժ Սարգսյանն արդեն համարվելու է գնացող նախագահ, հետեւաբար այդ ժամանակ նոր միայն քաղաքականությունը կարող է սկսել: Այս մասին, այսօր` փետրվարի 7-ին, մամուլի ասուլիսում ասաց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով, ՀՀԿ-ի մեջ տարբեր թեւերն արդեն սկսելու են աշխատել իրենց համար: «Այդ ժամանակ քաղաքական ինչ-որ հնարավոր զարգացումներ կարող են տեղի ունենալ: Մինչեւ այդ ոչ մի զարգացում չի լինի: Եթե լինի միայն դրսի ուժերին ձեռք կտա, եթե այստեղ ինչ-որ բան անեն: Բայց ես տեսնում եմ, որ դրսի ուժերին  ոչ մի բան ձեռք չի տալիս ամեն ինչ  իրենց ուզածով գնում է»,- ասաց Արմեն Բադալյանը եւ ավելացրեց, որ երկրի ներսում հասարակության առկա տրամադրվածություններով ոչինչ հնարավոր չի լինի փոխել: