Փետրվարի 7-ին, ժամը 12.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ «Կասկադ» համալիրում հայտնաբերվել է կախված տղամարդու դի. անհրաժեշտ է օգնություն:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ոստիկանության աշխատակիցները «Կասկադ» համալիրի ձախակողմյան հատվածի աստիճաններից իջեցրել են դին: