Փետրվարի 18-ին լրանում է ղարաբաղյան շարժման, իսկ փետրվարի 28-ին` Սումգայիթի ջարդերի 25 տարին, որի կապակցությամբ ՀՀ կրթության եւ գիտութայն նախարար Արմեն Աշոտյանը գրություն է ուղարկել ՀՀ մարզպետների եւ Երեւանի քաղաքապետին առաջարկելով դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտների համար կազմակերպել բաց դասեր, հուշ-երեկոներ, դասախոսություններ` նվիրված հայոց նորագույն պատմության ընթացքում տեղի ունեցած ազատագրական շարժմանը, ազգային ինքնագիտակցության զարթոնքին, Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին:
Միաժամանակ, հայտարարվել է շարադրությունների մրցույթ` «Արցախ` ի՛մ սեր, ի՛մ հպարտություն» թեմայով, որին կարող են մասնակցել դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտները:




























