«Էրեբունի» բժշկական կենտրոնում երեկ` փետրվարի 6-ին, առավոտյան եռյակ է ծնվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մանկաբարձ, գինեկոլոգ բժիշկ Դավիթ Աբովյանը:
Երիտասարդ ծնողները 10 տարվա անպտղությունից հետո արտամարմնային բեղմնավորմամբ երեխա են ունեցել, այն էլ` տղա եռյակ: Երեխաներից մեկի քաշը 1կգ 830 գ է, երկրորդինը` 1 կգ 770գ, մյուսը` 2 կգ 190գ: Ծնողները երեխաներին անվանել են Հովհանես, Ալեքս եւ Էդմոնդ:
Բժիշկը նշեց, որ թե երեխաների, թե մոր վիճակը լավ է, մի քանի օրց դուրս կգրվեն հիվանդանոցից:




























