Այսօր` փետրվարի 8-ին, ժամը 00.22-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կյուլբենկյան փողոցի թիվ 30/3 շենքի 8-րդ բնակարանի բնակիչը վատառողջ է, չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ նախասրահի հատակին անօգնական վիճակում գտել 27-ամյա Գ. Սաքունցին, ում «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: