Փետրվարի 7-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողները Երեւան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 3 շենքի մոտից բերման են ենթարկել 21-ամյա Տիգրան Կ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա փետրվարի 6-ից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:
Տիգրան Կ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:




























