Փետրվարի 7-ին, ժամը 20.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 24-ամյա Սիրանույշ Սարգսյանի դիակը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.45-ի սահմաններում, անհայտ անձը «Նիսան-Տիդա» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում վրաերթի է ենթարկել Ս. Սարգսյանին, ով տեղում մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:





























