Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
«Նորավանք» ԳԿՀ-ի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը ներկայացրել է հիմնադրամի 2012թ. տարեկան գործունեության ամփոփ հաշվետվությունը: Մասնավորապես, հաշվետու տարում հիմնադրամի հայագիտական, քաղաքական, տեղեկատվական հետազոտությունների, ուսումնական, հրատարակչական կենտրոնների կողմից տպագրվել է 25 ամսագիր եւ 5 գիրք: Ընթացիկ տարում հիմնադրամը հիմնականում ուշադրություն է դարձնելու ազգային ներուժի բացահայտմանը, սփյուռքի ինտելեկտուալ կարողությունների ներգրավման ուսումնասիրությանը, ինտեգրացիոն գործընթացներին եւ այլն:
Վարչապետը հանձնարարել է հիմնադրամի ներկայացուցիչներին՝ վերը նշված ուղղություններով կատարվելիք ուսումնասիրությունների եւ հետազոտությունների հիման վրա ներկայացնել ոչ միայն առկա խնդիրները, այլեւ հանդես գալ համապատասխան առաջարկություններով:
Խորհուրդը քննարկել եւ հաստատել է նաեւ հիմնադրամի 2013 թվականի տարեկան բյուջեն:




























