Փետրվարի 8-ին, ժամը 08.50-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Երեւան-Մեղրի ավտոճանապահի 77-րդ կմ-ում բախվել են «Լյուքս» տաքսի ծառայությանը պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի Տ 2006 համարանիշի, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 26 ՏՕ 327 համարանիշի, «ՎԱԶ 2105» մակնիշի 34 ՏՍ 807 համարանիշի, «ՎԱԶ 2106» մակնիշի 30 ՏՕ 997 համարանիշի եւ «ՎԱԶ 2107» մակնիշի 22 ՍՏ 705 համարանիշի ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկակարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենաների ուղեւորներ, Գորիս քաղաքի բնակիչներ` 20-ամյա Է.Ղուշունցին, 36-ամյա Դ.Մեջլումյանին եւ Երեւանի բնակիչ` 24-ամյա Ա. Ավետիսյանին տեղափոխել են Արարատ քաղաքի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: