2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունների նախաշեմին զինծառայողների շրջանում ընտրական գործընթացների վերաբերյալ իրավական իրազեկվածության բարձրացման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության համատեղ նախաձեռնությամբ պատրաստվել են «Ես ընտրում եմ գերագույն գլխավոր հրամանատար» խորագրով ցուցապաստառներ:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցապաստառները, որոնք ՀՀ նախագահի ընտրություններին նախորդող շրջանում փակցված են լինելու ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում, հստակ պարզաբանում են զինծառայողների ընտրական իրավունքները եւ պարտականությունները, քվեարկության կարգը:




























