Տղամարդն ինքնահրկիզվել է Մոսկվայի Կարմիր հրապարակում: Պահպանության դաշնային ծառայության աղբյուրը BFM.ru-ին հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել ժամը 13:30-ին:
Ինքնահրկիզումն իրականացնողը 35 տարեկան է: Դեպքի վայրում գտնվող ոստիկաններին հաջողվել է օպերատիվորեն հանգցնել վայրկենապես բռնկված կրակը: Տուժածը այրվածքներով «շտապօգնության» մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
Հիշեցնենք, որ 2012 թվականի փետրվարի 12-ին, մի կին ինքնահրկիզվել էր Մոսկվայում, Սպիտակ տան դիմաց: Միջադեպը տեղի էր ունեցել Կառավարության տան անցակետերից մեկի մետ: Կնոջը տեղափոխել էին Սկլիֆոսովսկիի անվան հիվանդանոց:
Նույն տարվա հուլիսին մեկ այլ կին հրկիզել էր իրեն Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նովոսոիբիսկյան գրասենյակի ընդունարանում: Նա ստացված այրվածքներից մահացել էր հիվանդանոցում:





























