«Պատմական հուշարձանների պահպանություն» նախաձեռնությունը բաց նամակով դիմել է երկրի նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ անդրադառնում են պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանները Երեւան տեղափոխելու խնդրին:
Բաց նամակում ասվում է.
«Հարգարժան պարոն նախագահ, սույնով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» թիվ N1169-Ա որոշմանհամաձայն պատմության պետական թանգարանին թույլատրվելէր ՀՀ տարբեր մարզերից 2012թ. Սեպտեմբերին Երեւան տեղափոխել պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձաններ` հնագույն կոթողներ, խաչքարեր, ճարտարապետական մանրամասներ, բեկորներ եւ թանգարանի բացսյունասրահում կազմակերպել ՀՀ անկախությանը նվիրված ցուցադրություն: Արդյունքում թվով 51 պատմամշակութային հուշարձաններ տեղափոխվեցին պատմության թանգարան: Դրան հաջորդեց մասնագետների, հանրության, ինչպես նաեւ տեղաբնակների բողոքը: Անցկացվեցին բողոքի ակցիաներ, մամուլիասուլիսներ, հարցը քննարկվեց ՀանրայինԽորհրդում: Նամակ-պահանջագիր ուղարկվեց ՀՀ կառավարությանը եւ Մշակույթի նախարարությանը, սակայն ստացվեց ոչ բավարար պատասխան: Ընթացքի մեջ է ստորագրահավաքը:
Վերոնշյալ որոշումը հղում է կատարում «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի վրա, որի 21-րդ հոդվածում ասվում է՝ «Հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը, հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխումը կարող են կատարվել միայն բացառիկ դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ, իսկ տեղական նշանակության հուշարձանների փոփոխումը՝ պետական կառավարման տարածքային մարմինների թույլտվությամբ»:
Համարվում էր, որ հուշարձանների ցուցադրությունը բացառիկ դեպք է: Սակայն վերջերս պարզեցինք, որ ՀՀ կառավարության 2005 թվականիդեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշումով հստակեցվել է «բացառիկ» բառի բացատրությունը: Մեջբերում ենք այդ որոշման 2-դ կետը՝ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխումը կատարվում է ԲԱՑԱՌԻԿ՝ նրա զբաղեցրած տարածքի բնակլիմայական, երկրաբանական պայմանների վատթարացման (հեղեղատներ, սողանքներ, նստվածքներ, փլուզումներ եւ այլն) հետեւանքով հուշարձանի կորուստը կանխելու եւ (կամ) հուշարձանի զբաղեցրած տարածքը պետական կարեւորություն ունեցող արդյունաբերական, հիդրոտեխնիկական, ինժեներատրանսպորտային հաղորդակցության եւ այլ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործման ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում»:
Մենքհամոզված ենք, որ այդ 51 հուշարձաններից եւ ոչ մեկին վտանգ չէր սպառնում եւ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ վերոնշյալ գործունեությունը տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտման արդյունքում: Խնդրում եւ պահանջում ենք, որպեսզի Դուք՝ որպես ՀՀ օրենքի պահպանման երաշխավոր, հետամուտ լինեք թիվ N1169-Ա որոշման չեղյալ համարելու եւ հուշարձանների վերադարձի հարցերում: Ինչպես նաեւ պատկան մարմիններին հանձնարարություն տալու, որպեսզի տեղում կազմակերպեն հուշարձանների վերականգման եւ պահպանման աշխատանքները:
Ակնկալում ենք հարցի շուտափույթ լուծում»:




























