Ամերիկյան դոլարի փոխարժեքը հայաստանյան ֆինանսական շուկայում այս շաբաթ կայունացել է 405-406 դրամի միջակայքում: Միայն այսօր դոլարը բարձրանալու միտում դրսեւորեց: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ փետրվարի 8-ին դոլարի առուվաճառքի գործարքներ չեն կնքվել՝ պահանջարկը եղել է 1դոլար/406 դրամ փոխարժեքով, իսկ առաջարկը՝ 1դոլար/407 դրամ փոխարժեքով: Այսպիսով՝ դոլարի փոխարժեքը տեղափոխվում է 406-407 դրամ միջակայք;

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը կես դրամով թանկացել է: Ավելացել է այն փոխանակման կետերի թիվը, որոնք դոլարը գնում են 405 դրամով, վաճառում 408 դրամով:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր թուլացել է համարյա բոլոր արժույթների նկատմամբ: Եվրոյի գոտում համաձայնություն է կայացվել եվրոպական բյուջեի լիմիտավորման մասին, ինչը պահանջարկ է ստեղծել ռիսկային ակտիվների նկատմաբ: Եվրոն բարձրացել է մինչեւ 1,34 23 դոլար:

Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր բարձրացրել է դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 30,1575 ռուբլի: