Երեւանի քաղաքապետարանը, Չինաստանից ներկրված նոր ավտոբուսներով մայրաքաղաքի ներքաղաքային ավտոբուսային երթուղիներում աշխատելու համար, աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական վկայական ունեցող փորձառու վարորդների։

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «D» կարգի վարորդական վկայական ստանալ ցանկացող «B» կամ «C» կարգի վկայական ունեցող վարորդների համար «Երեւանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությունը կազմակերպում է անվճար դասընթացներ՝ հետագայում ընկերությունում աշխատելու պայմանով։

Աշխատանքային պայմաններին ծանոթանալու եւ առավել մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 67-44-30 կամ 093-46-85-00    հեռախոսահամարներով։