Թունիսում ընդդիմության սպանված առաջնորդի թաղումը վերաճել է ոստիկանության հետ բախումների: Հազարավոր թունիսցիներն, այսօր` փետրվարի 8-ին, գնացել են Ալ-Ջալազի գերեզմանոց, որպեսզի վերջին հրաժեշտը տան ընդդիմադիր «Միավորված հայրենասեր ժողովրդավարների կուսակցության» առաջնորդ Չոքրի Բելաիդին: Վերջինիս սպանել են երկու անհայտ անձինք` երկու օր առաջ:
Սկզբում խաղաղ ընթացող թաղումը վերաճել է ոստիկանների եւ երիտասարդության միջեւ բախումների: Երիտասարդները քարեր են նետել իրավապահների ուղղությամբ, իսկ ոստիկանները փորձել են ձերբակալել անկարգություններ կատարողներին:
Բացի այդ, անկարգություններ են տեղի ունեցել նաեւ երկրի հարավային Հաֆսա քաղաքում, որտեղ ոստիկանությունը ցույցը ցրելու համար արցունքաբեր գազ է օգտագործել:
Ներկայումս ողջ Թունիսի տարածքում համընդհանուր գործադուլ է հայտարարված, որը մի շարք քաղաքներում ուղեկցվում է բողոքի ակցիաներով: Ցուցարարները պահանջում են պատժել մեղավորներին, նաեւ կառավարությանը հրաժարականի պահանջներ են հնչում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թունիսում սպանվել է ընդդիմության առանցքային գործիչներից մեկը` Չոքրի Բելաիդը: Նա գնդակահարվել է փետրվարի 6-ին, իր տան մոտ: Գնդակներից մեկը դիպել է պարանոցին, մյուսը` գլխին: Ընդդիմադիր գործչին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Ինչպես հայտնում է
Ընդդիմության ավելի քան հազար ներկայացուցիչներ դուրս են եկել բողոքի ակցիայի Թունիսի ՆԳՆ-ի մոտ: Փետրվարի 2-ին Բելաիդը կառավարող «Ան Նահդա» (Վերածնունդ) կուսակցությանը մեղադրել է իրենց կուսակցության անդամների վրա հարձակումների մեջ:





























