Փետրվարի 9-ին, ժամը 14.14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արտաշիսյան փողոցի եւ Բագրատունյաց պողոտայի խաչմերուկում` «Մայամի» ռեստորանային համալիրում:
Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք:
Հրշեջ - փրկարարները հյուրանոցից դուրս են բերել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ Բոդուլ Լաքշմանին (ծնվ.1987 թվ.) եւ Վասուդ Դեւին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.37-ին, մարվել` 14.51-ին: Այրվել է ռեստորանահյուրանոցային համալիրի տանիքը (100 քմ) եւ 3-րդ հարկի սենյակներից մեկում` գույքը եւ կախովի առաստաղը:
Դեպքի մասին տեղյակ են պահվել էլ. ցանցի եւ «1-02» ծառայության հերթապահները:
Տուժածներ չկան:





























