Փետրվարի 11-ին, ժամը 12.30-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ա. Ավետիսյան փողոցում բախվել է գովազդային սյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: