Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասման վիճակագրությունը մտահոգիչ է: Այդ մասին այսօր` փետրվարի 12-ին Գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում հայտարարել է գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:

Նրա խոսքով, հետազոտությունը ցույց է տալիս, որ անցած տարվա 10 ամիսների ընթացքում ՀՀ ՔԿՀ-ներում գրանցվել է ինքնավնասման 86 դեպք: Դրանից 35-ը տեղի են ունեցել «Հրազդան» ՔԿՀ-ում: 14 նմանատիպ դեպք արձանագրվել է «Վանաձոր» ՔԿՀ-ում, 7 դեպք` «Դատապարտյալների հիվանդանոցում», 5-ական դեպք` «Սեւան» եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում: Ընդ որում, մի շարք դեպքերում խոսքը կրկնակի ինքնավնասման մասին է: Արդարադատության նախարարություն գրավոր դիմում է ուղարկվել` իրավիճակի համակողմանի հետազոտման համար:

Նշված ժամանակահատվածում ՔԿՀ-ներում հայտնաբերվել եւ առգրավվել են 3759 սուր կտրող-ծակող գործիքներ, 2615 բջջային հեռախոս: 1139 դատապարտյալներ ներքին կանոնադրության խախտումների համար ուղարկվել են կարցեր: