Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ են կատարվել:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանն առաջնորդական իր ծառայությանը համատեղ ստանձնել է ՀՀ Ոստիկանության հոգեւոր պատասխանատուի պաշտոնը:

Տ. Նարեկ աբեղա Ավագյանը եւ Տ. Հմայակ աբեղա Սահակյանը ծառայության են կոչվել Մայր Աթոռում: Տ. Արիս աբեղա Տոնոյանը նշանակվել է Խոր Վիրապի վանահայր:

Տ. Կիրակոս աբեղա Դավթյանը ծառայության է կոչվել Բելառուսի հայոց համայնքում` Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդի իշխանության ներքո, իսկ Տ. Սամուել աբեղա Մխիթարյանը` Տաւուշի թեմում:

Տ. Պարթեւ աբեղա Բարսեղյանը, վերադառնալով Ֆրանսիայի հայոց թեմում հոգեւոր ծառայությունից, նշանակվել է Մայր Աթոռի փոխդիվանապետ: