Հարյուրավոր եգիպտացի ոստիկանները գործադուլ են հայտարարել եւ փետրվարի 12-ին բողոքի ակցիա են արել` պահանջելով իշխանություններից` իրենց պաշտպանել ցուցարարների հարձակումներից:

Յոթ նահանգների, այդ թվում` Ալեքսանդրիայի, Բենի-Սուեյֆի, Իսմաիլիի, Հյուսիսային Սինայի, տեղական վարչակազմերի շենքերի առջեւ հավաքվել են ոստիկաններն ու վարձու ծառայողները: Ալեքսանդրիայում ոստիկանները փակել են տեղական իշխանության մուտքը եւ պահանջել իրենց զեր պահել զանգվածային ցույցերից:

Նշենք, որ նախօրեին Եգիպտոսի ոստիկանությունը ջրցաններով ցրել էր ցուցարարներին, որոնք փորձել են գրոհել նախագահական պալատը: Մի քանի շրջաններում բախումներ են եղել: