Հայտնի են «Նա/Նե» լրագրողական ամենամյա մրցույթի հաղթողները (ֆոտոռեպորտաժ): Հեռուստանյութեր անվանակարգում երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Սիվիլնեթից» Արման Սուլեյմանյանը, երկրորդը` կրկին «Սիվիլնեթ»-ից լրագրող Ժաննա Ուրիխանյանը, իսկ առաջինը՝ «Եվրոպական հեռանկար» հաղորդման հեղինակ Նաիրա Մարտիկյանը:
Ռադիոնյութեր անվանակարգում երրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանը, երկրորդ հորիզոնականը՝ «Ռադիո Հայի» նախկին լրագրող Արմինե Գեւորգյանը, իսկ առաջինը՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանը:
Տպագիր հոդված անվանակարգում երրորդ հորիզոնականը զբաղեցրեցին երկու լրագրող՝ «Գեղամա աշխարհ» թերթի լրագրող Խոսրով Խլղաթյանը եւ «Ռեսպուբլիկա Արմենիայի» լրագրող Իրինա Աբրոյանը, երկրորդը հորիզոնականը եւս զբաղեցրեց երկու լրագրող՝ «Առավոտ» օրաթերթից Նելլի Բաբայանը եւ «Անկախ» թերթից Մարիամ Մուղդուսյանը:
Հանրային թղթակցության անվանակարգում երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Mynews.am հարթակի մասնակից Դիանա Բախշյանը, երկրորդ տեղում Mynews.am հարթակից Նոնա Մուրադյանն է, իսկ առաջինը՝ «Դիտակետ» հարթակի մասնակից Անուշիկ Ավետյանը:
Առցանց լրատվամիջոցներ անվանակարգում երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Armenianow-ի լրագրող Գայանե Մկրտչյանը, իսկ երկրորդ հորիզոնականը NEWS.am-ի լրագրող Ինգա Մարտինյանը, առաջին հորիզոնականը Hraparak.am-ի լրագրող Աստղիկ Սարգսյանը:
Ֆոտոռեպորտաժ անվանակարգում երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Նազիկ Արմենակյանը, 2-րդ տեղը` hetq.am-ից Իննա Մխիթարյանը, իսկ առաջին տեղը զբաղեցրեց Նելլի Շիշմանյանը:
Առեւտրային գովազդ անվանակարգում մրցանակներ ստացան Ստատուս Հոլդինգը եւ Persona Grata-ն՝ համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ հորիզոնականներ: Սառա Խոջոյանն արժանացավ հատուկ մրցանակի եւ կմեկնի Մեծ Բրիտանիա՝ ուսումնառության նպատակով:
Վորլդ Վիժն հայաստանյան գրասենյակի երկու մրցանակներին արժանացան «Արմնյուզ» հեռուստաընկերությունից Տաթեւիկ Աբրահամյանը եւ «Ազատություն» ռադիոկայանից Լիլիթ Հարությունյանը: ՄԱԿ-ի գրասենյակի կողմից մրցանակի արժանացավ «Առավոտ» օրաթերթից Նելլի Բաբայանը: «Օքսվամի» կողմից մրցանակի արժանացավ Հանրային հեռուստաընկերությունից Կարինե Հունանյանը:





























