Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում իրավիճակը բարդ է, եւ վերջին շրջանում շոշափելի փոփոխման չի ենթարկվել: Այդ մասին հուլիսի 23-ին հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հայաստանցի եւ ղարաբաղցի լրագրողների հետ զրույցում: «Առաջավոր գծում անելու ենք այն, ինչ նպատակահարմար ենք գտնում»,- նշել է նա եւ ահվելել, որ ԼՂՀ իշխանությունները քայլեր են ձեռնարկում իրավիճակի բարելավման համար: «Իրավիճակը տարածաշրջանում մեզ ստիպում է ունենալ հզոր եւ մարտունակ բանակ, որն էլ ապահովում է մեր ժողովրդի անվտանգությունը»,- ընդգծել է Հակոբյանը եւ նկատել, որ ղարաբաղյան բանակի բոլոր զինծառայողները համապատասխան խնդիր ունեն հակառակորդի վրա ճնշում գործադրելու, եւ նրան թույլ չտալու առաջավոր դիրքերում որեւէ գերակշռություն ստանալու, նաեւ անցկացվել են աննախադեպ զորավարժություններ, որոնց ապացուցել են, որ բանակն ունակ է լուծել իր առջեւ դրված խնդիրները: Ընդ որում, ԼՂՀ բանակն իր խնդիրները հաջողությամբ լուծել է 15 տարի, նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը: «Կատարելագորվելով տարեցտարի, մեր բանակը ձգտում է դառնալ առաջնային գծի թելադրողը, հակառակորդին թույլ չտալ ԼՂՀ ժողովրդի դեմ որեւէ ոտնձգություն կատարել»,- ասել է Մովսես Հակոբյանը: Ըստ նախարարի՝ բանակի գործունեությունն ավելի է ցայտուն է դառնում շփման գծում խաղաղարար ուժերի բացակայության պայմաններում: «Կարելի է ասել, որ անվտանգությունն ու խաղաղությունը պահպանվում են շնորհիվ ԼՂՀ բանակի»,- ամփոփել է նախարարը:
ԼՂՀ պաշտպանության նախարար. Իրավիճակը տարածաշրջանում ստիպում է ունենալ հզոր եւ մա
Տեղադրություն




























