Այսօր գիշերը Երեւանի Արամի փողոցում ավազակային հարձակում է կատարվել Չեխիայի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ:
Ժամը 2-ի սահմաններում, 20-25 տարեկան 3 անհայտ անձինք, որոնցից մեկի մոտ եղել է դանակ, իսկ մյուս երկուսի մոտ՝ ատրճանակ, հարձակում են գործել Չեխիայի Հանրապետության քաղաքացիներ՝ 1980 թ. ծնված Վինդենց Կ.-ի եւ 1983 թ. ծնված Մարտին Տ.-ի նկատմամբ, որի ընթացքում Վինդենց Կ.-ի մոտից հափշտակել են դրամապանակը, որի մեջ եղել է 20.000 դրամ, 1-ական «Վիզա Էլեկտրոն» եւ «Մաստեր» քարտեր, իսկ Մարտին Տ.-ի մոտից՝ 4.000 դրամ, 50 եվրո, անձնագիրը, «Վիզա» քարտ եւ «Նոկիա» տեսակի բջջային հեռախոսը:


























