Հայտնի բժիշկ Վլադիմիր Տապիա-Ֆերնանդեսին սեփական երեխաներին բռնաբարելու եւս յոթ մեղադրանք է առաջադրվել, որոնք, ըստ քննության, կատարվել են Սեյշելյան կղզիներում եւ Թուրքիայում: Քննիչները բժշկի դեմ նոր քրգործ են հարուցել:
Ըստ մեղադրանքի, նա հանցագործությունը կատարել է 2010թ. Նոր տարուց, երբ կնոջ` Նատալյայի եւ երեխաների հետ հանգստանում էր Սեյշելյան կղզիներում, եւ սեռական կապի մեջ է մտել խորթ դստեր հետ, ով 12 տարեկան է եղել:
Նաեւ երեխան բռնության է ենթարկվել 2010թ. մայիսի 9-ին Զավիդովո էլիտար գյուղում հանգստանալու ժամանակ:
Նատալյա Իվանովայի փաստաբան Վիկտորիա Դանիլչենկոն հայտնել է, թե դեռ իրենք պատրաստ չեն մեկնաբանություններ տալ, իսկ Տապիա-Ֆերնանդեսի փաստաբանները կտրականապես հերքում են բոլոր մեղադրանքները` նշելով, թե կինը ստում է նյութական օգուտ ստանալու համար:
59-ամյա Տապիա-Ֆերնանդեսը համաշխարհային հռչակ վայելող պլաստիկ վիրաբույժ է, նրա հաճախորդն են եղել քաղաքականության եւ շոու-բիզնեսի բազմաթիվ աստղեր: 2011թ. բժշկի դեմ մեղադրանք էր առաջադրվել, եւ նա գրեթե մեկուկես տարի ճաղերի հետեւում է:




























