Ուկրաինայի Գերագույն վարչական դատարանը այսօր առկախել է երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները` մինչեւ նախագահի թեկնածու, գործող վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հայցի քննության ավարտը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԿԸՀ-ի հրապարակած վերջնական արդյունքներով, փետրվարի 7-ին տեղի ունեցած ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչը՝ հավաքելով Տիմոշենկոյից 3.5 տոկոսով ավելի ձայներ: Ի պատասխան, Յուլիա Տիմոշենկոն դատարան է դիմել` պնդելով, որ ընտրությունների երկրորդ փուլն ուղեկցվել է կեղծիքներով, եւ պահանջել է երրորդ փուլի անցկացում:
Դատարանը պետք է որոշում կայացնի մինչեւ փետրվարի 25-ը, երբ նշանակված է Յանուկովիչի երդմնակալության արարողությունը:
Յուլիա Տիմոշենկոյի բլոկը Ուկրաինայի Գերագույն ռադայում որոշման նախագիծ է ներկայացրել, ըստ որի՝ պետք է չեղյալ համարվի նախագահի երդմնակալության արարողության օրը:




























