ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, այսօր՝ մարտի 25-ին, չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ:

Սպասվում է, որ Քաբուլում նա բանակցություններ կվարի Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ: Կքննարկվեն անվտանգության ոլորտին վերաբերող հարցեր այն բանից հետո, երբ Աֆղանստանը 2014-ի վերջին կլքի օտարերկրյա զորքերի մեծ մասը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում իր առաջին օտարերկյա շրջագայության ժամանակ Քերրին արդեն այցելել է տարածաշրջանի մի շարք երկրներ, այդ թվում, Սաուդյան Արաբիա, Քաթար եւ Արաբական միացյալ էմիրություններ: Մարտի 24-ին, Քերրին չհայտարարված այց է կատարել Իրաքի մայրաքաղաք Բաղդադ: