Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշենկոն ստեղծել է «Միստեցկեյ արսենալ» (Գեղարվեստական արսենալ) թանգարանային համալիրի դիտարկող խորհուրդ, ինքն իրեն նշանակել դրա ղեկավար, իսկ տեղակալ է նշանակել Գործերի պետական կառավարչության ղեկավար Իգոր Տարասյուկին: Համապատասխան հրամանը, ըստ «Ուկրաինական պրավդայի», ստորագրվել է փետրվարի 16-ին:

Համաձայն փաստաթղթի՝ դիտարկող խորհրդի կազմում են նաեւ նախագահի գրասենյակի ղեկավարը, նրա տեղակալը, մշակույթի եւ զբոսաշրջության նախարարը, Յուշենկոյի եղբայրը եւ այլք:

Ինչպես նշում է Ukranews-ը, Յուշենկոն նախկինում էլ է ցանկություն հայտնել գլխավորել թանգարանային համալիրը, քանի որ իրեն ցանկանում է տեսնել ազգային նախագծերի իրականացման գործում: Փետրվարին թանգարանային համալիրին ազգայինի կարգավիճակ է տրվել։