Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել փոփոխություններ եւ լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում։
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ նպատակն է հստակեցնել վարորդական վկայական ստանալու ընթացակարգը, մասնավորապես` մինչեւ 1992թ. փետրվարի 21 ԽՍՀՄ երկրներում ստացած վարորդական վկայականները հնարավոր կլինի փոխանակել առանց որակավորման քննություն հանձնելու։ Նույն հիմունքով իրենց վարորդական վկայականները կարող են փոխել նաեւ դիվանագիտական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների` ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձնակազմի անդամները։ Նոր որոշմամբ հանվում է ավտոմոբիլի վարման քննական թերթիկը եւ փոխարենը գործնական քննության համար սահմանվում են առավել պարզ, հստակ, իրագործելի եւ գնահատելի պահանջներ, ինչպես նաեւ վարորդական վկայական տալու հիմք հանդիսացող փաստաթղթերի պահպանման ավելի երկար ժամկետ` 5 տարի։
Կառավարությունը նաեւ որոշել է կարգավորել տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության եւ գրավի իրավունքների գրանցման ընթացակարգը: Կառավարություն է որոշում է կայացրել, որ տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի փոփոխության դեպքում պարտադիր է դրանց հաշվառումը (վերահաշվառումը):




























