Ամուսնացած տղամարդիկ սովորաբար ամուրի գործընկերներից շատ են վաստակում: Նման եզրակացության են հանգել Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ուսումնասիրողները: Ըստ նրանց՝ դա պայմանավորված է նրանով, որ կանայք կարիերայի առումով հաջողված ուղեկիցների են նախընտրում: Իսկ գործատուներն էլ գնահատում են աշխատակիցների նույն այն հատկությունները, որոնք գրավում են կանանց՝ աշխուժությունն ու պատասխանատվությունը, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

Տղամարդիկ էլ ընտանիք են կազմում այն ժամանակ, երբ վստահ են, որ կկարողանան ապահովել այն: Արդյունքում ուղիղ կապ է ստեղծվում տղամարդու ընտանեկան դրության եւ ստացած եկամտի միջեւ: Տարբերությունը 10-30%-ի է հասնում:

Կանանց մոտ նման կապ չի դիտվում: Ամուսնացած եւ երեխատեր կանայք ժամանակի զգալի մասը ստիպված են նվիրել ընտանիքին, ուստի չեն կարողանում լիարժեք նվիրվել աշխատանքին: Որպես կանոն, նրանց աշխատավարձի չափը զիջում է չամուսնացած գործընկերների աշխատավարձին, քանի որ վերջիններս, հատկապես եթե երեխաներ ունեն, ոչ ոքի վրա հույս դնել  չեն կարող եւ բարձր աշխատավարձով աշխատանք են փնտրում: