Չեխիայում ուժի մեջ է մտել օրենքը, որը թույլ է տալիս որոշ հիվանդությունների բուժման նպատակով մարիխուանա օգտագործել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով չեխական Denik թերթը:
Մարիխուանա կարելի է օգտագործել այնպիսի ծանր հիվանդությունների ախտանիշների թեթեւացման համար, ինչպիսիք են քաղցկեղը, Փարքինսոնի հիվանդությունը, սկլերոզը, ինչպես նաեւ փսորիազն ու էկզեմը բուժելու համար:
Միաժամանակ, մարիխուանա կարելի է օգտագործել միայն բժշկի նշանակման դեպքում: Սպասվում է, որ առաջիկա մեկ տարում Չեխիայում 5 տարով մարիխուանա աճեցնելու լիցենզիաներ կտրամադրեն: Մինչ այդ ստիպված կլինեն մարիխուանա ներմուծել դրսից:
Մարիխուանան ստացվում է կանեփի տեսակներից, որը պարունակում է փսիխոակտիվ նյութեր:




























