Բաքուն, Բուխարեստն ու Թբիլիսին մարտին պայմանագիր են ստորագրելու գազի պահպանման եւ առաքման երկու տերմինալների շինարարության վերաբերյալ։ Տերմինալներից մեկը կառուցվելու է Վրաստանի տարածքում, մյուսը՝ Ռումինիայի։ Ինչպես հայտարարել է Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Տուդոր Շերբանը՝ «Մեդիաֆաքսին» տված հարցազրույցում, այդ արձանագրության ստորագրումից հետո երկիրը վերածվելու է Եվրոպայի էներգետիկ կենտրոնի։

«Տերմինալներից մեկը կառուցվելու է Սեւ ծովի ափին՝ Կոնստանցա նավահանգստի մոտ։ Դրա միջոցով հնարավոր է 3-8 միլիարդ խմ գազ բեռնել։ Ծրագրի իրականացումը կարժենա 4-6 միլիարդ դոլար»,- հայտնել է նա։

Շերբանն ընդգծել է, որ նախագիծը այլ ծրագրերի մրցակից չէ, այլ լրացնում է դրանց։

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Ռումինան հայտարարել է «Հարավային հոսքին» մասնակցելու իր մտադրության մասին։