Շվեդիայի ստորգետնյա թունելներից մեկից, որ կառուցում են գնացքները քաղաքների հետ ինտեգրելու համար, հնագետները մուրճ են գտել, որը նման է ամպրոպի եւ կայծակի աստված Թորի մուրճին: Այդ մասին հայտնում է «Նորությունների ռուսական ծառայությունը»:
Տեղական լրագրողների փոխանցմամբ, աշխատանքների իրականացման ժամանակ ինժեներները քարից ցցված կոթ են նկատել` 60 սմ երկարությամբ: Դրա վրա նորվեգական ռուներ եւ կայծակ է նկարված եղել: Գիտնականների կարծիքով, մուրճն ունի 50 կգ քաշ: Հստակ տեղեկություններ կլինեն, երբ մուրճը կարողանան հանել քարից:
Թորը սկանդինավյան-գերմանական առասպելաբանության մեջ ամպրոպի եւ կայծակի աստվածն է եղել, մարդկանց եւ աստվածներին պաշտպանել հսկաներից եւ հրեշներից:




























