Հայ համայնքի անդամները ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի օրենսդիրների ու հյուրերի հետ միասին վերջին 28 տարվա ընթացքում ապրիլին հավաքվում են Բոսթոնում՝ նահանգի Ներկայացուցիչների պալատում՝ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու։ Այս տարի միջոցառումը տեղի կունենա ապրիլի 19-ին։ Ինչպես հաղորդում է «Wicked Local Watertown»-ն, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Մարշալ Էվանսը, ով ծառայել է 2006–2008 թվականներին, ելույթ կունենա հիմնական խոսքով։

Արարողությունից հետո մասնակիցներին կառաջարկվի մասնակցել քայլերթին՝ Ներկայացուցիչների պալատից մինչեւ Հայկական ժառանգության զբոսայգի։ Քայլերթի մասնակիցները կանգ կառնեն ճանապարհին՝ Հոլոքոսթի հուշատախտակին ծաղկեպսակ դնելու։