Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ Լատվիա եւ Լիտվա այցելությունների ժամանակ այդ երկրների իշխանություններին զգուշացվել է հեռու մնալ Հայոց ցեղասպանության հետ կապված որոշումների ընդունումից։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Cihan գործակալությունը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, Լիտվա եւ Լատվիա կատարած այցելությունների վերջում թուրք լրագրողների հարցերին ի պատասխան, նշել է, թե երբեմն խորհրդարանները 1915-ի հետ կապված որոշումներ են ընդունում։ «Այս երկրի խորհրդարանում էլ 2005-ին նման բան է արվել, սակայն իշխանությունները դրա դեմ են եղել։ Իրենք հայտարարել են, որ Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններին մեծ նշանակություն են տալիս ամեն ոլորտում»,-Լիտվայում նշել է Գյուլը։



























