Հատապտուղները, որոնց բաղադրության մեջ բազմաթիվ կարեւոր բնական հակաօքսիդանտներ կան, կանխարգելում են սրտանոթային համակարգի հիվանդությունները եւ նույնիսկ նվազեցնում սրտի կաթվածի հավանականությունը՝ անգամ վնասակար սովորությունների տեր մարդկանց դեպքում: Այդ մասին հայտնում են Բոստոնում Հարվարդի հանրային առողջապահության դպրոցի գիտնականները, հաղորդում է Hotsport.ua-ն:
Հաճախ հատապտուղներ, հատկապես` հապալաս եւ ելակ օգտագործող 25-42 տարեկան 93 600 ամերկուհիների դիտարկումների արդյունքներն ապացուցել են, որ վերջիններիս մոտ սրտի կաթվածի վտանգը 32%-ով ավելի քիչ է ամսվա մեջ մեկ անգամ կամ ավելի քիչ հատապտուղներ օգտագործող մարդկանց համեմատությամբ:
Փորձագետները նաեւ հաստատել են, որ ուսումնասիրության արդյունքներն անփոփոխ են եղել նույնիսկ որոշակի գործոններ հաշվի առնելուց հետո` տարիք, քաշ, բարձր ճնշում, կնոջ ընտանիքում սրտի հետ կապված խնդիրներ, ոչ բավականաչափ ֆիզիկական ակտիվություն, ծխախոտի, կոֆեինի կամ ալկոհոլի չարաշահումը:
Հատկապես կարմիր եւ մուգ հատապտուղները պարունակում են մեծ քանակությամբ ֆլավոնոիդներ, որոնք կանխարգելում են սրտանոթային համակարգի հիվանդությունները, նվազում է սրտի կաթվածի հավանականությունը:



























