Գիրությունը բավական շատ թերություններ ունի: Բացի ավելորդ կիլոգրամներից, գեր մարդիկ տառապում են նաեւ շաքարախտից, սիրտ-անոթային հիվանդություններից եւ այլն: Սակայն Լանգոնի (NYU Langone Medical Center) բժշկական կենտրոնի բժիշկները գտել են նիհարների նկատմամբ գեր մարդկանց մեկ առավելություն:
Նրանք ուսումնասիրել են ավտոմեքենաների վթարներից տուժած հետիոտների եւ հեծանվորդների հիվանդությունների պատմությունները: Ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ վնասվածքներն ավելի թեթեւ են եղել, քան նիհարներինը: Մի կողմից դա բնական է. ճարպակալում ունեցողների եւ պարզապես գեր մարդկանց մոտ հավելյալ պաշտպանական ճարպաշերտ կա, որը կանխարգելում է կոտրվածքները կամ այլ վնասվածքները, հաղորդում է Vesti.ru-ն:
Ոչ պակաս կարեւոր է նաեւ այն, որ ավելորդ քաշով մարդիկ նվազ շարժունակ են, իսկ եթե շարժվում են էլ, ապա բավականին դանդաղ: Հետիոտների մեծ մասը վթարի է ենթարկվում դանդաղկոտության պատճառով:
Ուսումնասիրության հեղինակները նախազգուշացնում են, որ նման վիճակագրությունը ճարպակալության եւ ավելորդ քաշի դեմ պայքարը դադարեցնելու պատրվակ չէ: Մանավանդ որ գեր մարդն ավելի դանդաղ է ապաքինվում:



























