Երբ այս տարվա հունիսին Կոպենհագենում բացվի Central Hotel-ը, այն կդառնա աշխարհում ամենափոքր հյուրանոցը, որը կառաջարկի միայն մեկ սենյակ: Սենյակը կլինի Central Cafe սրճարանի վրա, գրում է Тravel Daily News-ը:
Central Cafe-ն փոքրիկ սրճարան է Կապենհագենում, որտեղ կա ընդամենը 5 տեղ: Փոքրիկ սրճարանն այցելուներին առաջարկում է 80-ական թվականների «Հուբու-բուբու» եւ բոլոր ժամանակների հիթ համարվող դանիական «Սուպերֆլայեր»:
Ամենափոքրիկ հյուրանոցի համարը հագեցած կլինի թարմ ծաղիկներով, մրգերով եւ գինիով: Հյուրերը կարող են օգտվել առանձին լոգարանից, մինի-բարից, հարթէկրան հեռուստացույցից եւ արքայական մահճակալից, հաղորդում է Turizm.ru-ն:



























