Ֆրանսիայում, 89 տարեկան հասակում մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Շառլ դը Գոլի դուստրը՝ Էլիզաբեթը, հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները: Շառլ դը Գոլի ավագ դստեր մահը վրա է հասել ապրիլի 2-ին: Էլիզաբեթին կհուղարկավորեն ապրիլի 6-ին, Փարիզում: Նրան կթաղեն Կոլոմբե-լը-Դյոզ Էգլիս գերեզմանատանը, որտեղ թաղված են նրա հայրն ու քույրը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Էլիզաբեթ դը Գոլը ծնվել է 1924 թվականի մարտի 15-ին: Նա Շառլ դը Գոլի եւ նրա կնոջ՝ Իվոնայի երկրորդ զավակն էր: Էլիզաբեթն ուներ ավագ եղբայր (Ֆիլիպ) եւ կրտսեր քույր (Աննա): 1946-ին  Էլիզաբեթն ամուսնացել էր գեներալ Ալան դը Բուասյեի հետ:

1979-88 թվականներին Էլիզաբեթը գլխավորել է Աննա դը Գոլի հիմնադրամը, որը նրա ծնողները ստեղծել էին մտավոր հետամնացություն ունեցող աղջիկներին օժանդակելու համար: Աննա դը Գոլը տառապում էր նման հիվանդությամբ եւ մահացել էր 20 տարեկանում: