Ռուսական խոշորագույն «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը մասնակիորեն վերականգնել է իր աշխատանքը, սակայն օգտատերերի համար անհասանելի են մնում որոշ գործառույթներ, մասնավորապես, լրահոսը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ «Օդնոկլասնիկի» կայքն ուրբաթ գիշերվանից անհասանելի է օգտվողների համար: 

«Խնդիրները տեխնիկական են: Զբաղվում ենք դրանցով»,-Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է «Օդնոկլասնիկի»-ի մամուլի քարտուղար Մարիա Լապուկը` պատասխանելով անհասանելիության վերաբերյալ օգտվողների հարցերին:

«Օդնոկլասնիկի»-ի գլխավոր էջ մտնելիս օգտվողները  տեխնիկական աշխատանքների վերաբերյալ հաղորդագրություն են տեսնում:  «Այցելեք մի փոքր ուշ»,- ասվում է սոցցանցի հաղորդագրությունում:

«Օդնոկլասնիկի» սոցցանցը ռուսական համացանցային սեկտորում ամենախոշորն է,  դրա ամենօրյա օգտվողների թիվը  շուրջ 40 միլիոն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: