Մեխիկոյում թմրապատերազմի տանյակ հազարավոր զոհերի հիշատակին նվիրված հուշարձան են տեղադրել, հայտնում է «Ինտերֆաքսը»: Հուշարձանը կազմված է մետաղական թիթեղներից, որոնց վրա փորագրված են մտածողների եւ գրողների ասույթները: Զոհվածներից մի քանիսի հարազատներին այդ գաղափարը դուր չի եկել, քանի որ, ըստ նրանց, այդ թիթեղներին պետք է լինեն զոհվածների անունները: Դա բացատրել են նրանով, որ սպանվածների պաշտոնական ցուցակ գոյություն չունի:
Սակայն պատին դատարկ տեղ կա, որտեղ կարող են գրվել անունները:
Այդ հուշարձանին դեմ է արտահայտվել բանաստեղծ Խավիեր Սիցիլիան: Նա կարծում է, որ հուշարձանի չպետք է ռազմակայանի մոտ լիներ:
2,4 միլիոն դոլար արժողությամբ հուշարձանը կառուցվել է թմրավաճառներից առգրավված միջոցներով:




























