ԱՄՆ ոստիկանությունը Թեքսասում ձերբակալել է բեռնատարի վարորդ 45-ամյա Փոլ Սիմոնսին, որի մեքենայում հայտնաբերվել է գրեթե 4 տոննա թմրանյութ:
Վարորդը ձերբակալվել է 1 մլն գրավի դիմաց ազատ արձակվելու իրավունքով, հաղորդում է The New York Daily News-ը:
Ռեկորդային քանակությամբ մարիխուանան հայտնաբերվել է սովորական ստուգումների ժամանակ, նավահանգստային Կորպուս Կրիստի քաղաքի մոտ: Մեքենայում գտնվել են մարիխունայի փաթեթներ` ընդհանուր 3,9 տոննա կշռով: Արժեքը գնահատվում է մոտ 3,4 մլն դոլար, հաղորդում է NEWSru.com-ը:




























