Հնդկաստանի Մումբաի քաղաքի արվարձանում բնակելի շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 72-ի: Տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանցանոցներ են տեղափոխվել է40-70 մարդ, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Ըստ BBC News-ի՝ զոհերից 19-ը երեխաներ են: Փրկարարները շարունակում են փլատակների տակից ողջ ու մահացած մարդկանց դուրս բերել: Այսօր առավոտյան փրկարարները, դեպքից 36 ժամ անց կենդանի կնոջ են գտել:
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան: Անավարտ յոթհարկանի շենքը, որտեղ ապրում էին շուրջ 35 ընտանիքներ, հանկարծակի փլուզվել է: Փրկարարական  աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր եւ առավոտյան:

Ուրբաթ առավոտյան փրկարարները փլատակների տակից դուրս են բերել հինգ երեխաների, որոնք  այնտեղ էին մնացել 12 ժամ:

Իրավապահ մարմինները քրեական գործեր են հարուցել երկու մարդու դեմ, որոնք առանց իշխանությունների համապատասխան թույլտվության էի կառուցել շենքը: Սալիլ Ջամադարայի եւ Խալիլ Ջամադարայի դեմ քրեական գործ է հարուցվել «կանխամտածված սպանոթյուն» հոդվածով: Ներկայումս նրանք ընտանիքների հետ փախուստի մեջ են, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել: