Սինգապուրին սպառնում է դենգեի տենդի խոշորագույն համաճարակի սպառնալիքը: Այդ մահացու վտանգավոր հիվանդության գծով առաջատար փորձագետ Լեո Իյ Սինը կարծում է, որ այս տարի երկիրը կբախվի լայնածավալ համաճարակի հետ:

Արդեն հայտնի է, որ ապրիլի 5-ի երեկոյան նոր հիվանդների թիվը հասել է 327-ի: Գրեթե հինգ միլիոն բնակչություն ունեցող երկրում համաճարակյին շեմը սահմանվել է շաբաթական 191 հիվանդ, գրում է Utro.ru-ն:

Հունվարի սկզբից ամեն շաբաթ հիվանդանում է մոտ 300 սինգապուրցի, եւ պրոֆեսոր Լեո Յի Սինի կարծիքով տարվա կեսին այդ թիվը կարող է կրկնապատկվել: 2005թ. դենգե վարակով վարակվել էին 14 հազար սինգապուրցիներ, նրանցից 25-ը մահացել էին: