Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի մահը դարձել է Twitter-ի ամենաքննարկվող թեմաներից մեկը: Այսպես #IronLady եւ #MargaretThatcher հեշթեգերը, նաեւ Ex-Prime Minister Thatcher թեման մտել են միկրոբլոգերի ծառայության առաջատար տրենդների շարք: Այդ ցանկում են անեւ Dama de Hierro եւ Gran Bretaña («Երկաթյա լեդի» եւ «Մեծ Բրիտանիա իսպաներեն) հեշթեգերը: Նշենք, որ Twitter-ի համաշխարհային տրենդներում հայտնվում են ամենաքննարկվող թեմաները, որոնց վերաբերյալ ժամում տասնյակ հազարավոր հաղորդագրություններ են ստացվում:

NTV-ն նշում է, թե Մեծ Բրիտանիայում Թետչերն ավելի շատ մականուններ ուներ «Սատանի պառավ», «Բաբան», «Վաճառականի դուստր», «Արյունոտ Մարգո» եւ «Զրահապատ տանկ»: Բայց Iron Lady-ն ավելի շատ էր կպել Թետչերին, այդպես էր անվանել նաեւ իր ֆիլմը ռեժիսոր Ֆիլիդ Լլոյդը:

Մարգարեթ Թետչերը մահացել էր 88 տարեկանում: Հաղորդվում է, որ մահվան պատճառը ուղեղի կաթվածն է: