Մյունխենի Տեխնիկական համալսարանի աշխատակիցները հայտարարել են գերմանական գարեջրի որոշ տեսակներում մկնդեղի բարձր պարունակության մասին:
Խմիչքների մոնիտորինգ իրականացնելով` գիտնականները ուսումնասիրել են գերմանական գարեջրի 140 տեռսակ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թույլատրում է, որ մկնդեղի մակարդակը գարեջրում կարող է կազմել 10 միկրոգրամ, բայց մի քանի տեսակներում այդ ցուցանիշը գերազանցվել է:
Գիտնականները տարակուսած են, թե ինչպես կարող է մկնդեղն ավելցուկ տալ գարեջրում, քանի որ պատրաստման համար օգտագործվող ջրում այդ նյութի մակարդակը ցածր է եղել: Լրացուցիչ անալիզը ցույց է տվել, որ մկնդեղի ավելցուկը գարեջրում հայտնվել է ֆիլտրող բաղադրիչի պատճառով:
Ընդ որում, գիտնականները նկատում են, որ մկնդեղի մակարդակը շատ չի գերազանցվել եւ սպառողները մտահոգվելու առիթ չունեն:




























