Ռուսաստանը Հարավային Օսիայի հետ միացնող Տրանսկովկասյան մայրուղով երթեւեկությունը դադարեցվել է ձնահյուսի պատճառով, հայտնում է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ վարչության մամուլի ծառայությունը:

50 մետր երկարությամբ եւ երկու մետր բարձրությամբ ձնահյուսն ամբողջությամբ փակել է ճանապարհի մի հատվածը: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:

Առկա տեղեկատվության համաձայն, տուժածներ չկան, իրականացվում են մաքրման աշխատանքներ: