Թեննեսի նահանգում 4-ամյա տղան գնդակահարել է շերիֆի տեղակալի կնոջը: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 6-ին, Ուիլսոնի շրջանի Լեբանոն քաղաքում, ընտանեկան հանդիպման ժամանակ:

Երեխան պատահաբար վերցրել է մահճակալին դրված եւ լիցքավորված հրազենը, որ շերիֆ Դենիել Ֆեննինգը ցուցադրում էր իրենց հյուրընակալած ազգականներից մեկին: Մեծահասակները չեն նկատել, թե ինչպես է փոքրիկը մտնում սենյակ: Հրացանը կրակել է, եւ գնդակը դիպել է 48-ամյա Ջոզեֆին Ֆեննինգին, ով ստացած վնասվածքներից տեղում մահացել է:

Դենիել եւ Ջոզեֆին Ֆեննինգներն ամուսնացել էին ընդամենը մեկ տարի առաջ: Զոհվածի ամուսինը զբաղվում էր տեղական դպրոցի անվտանգության ապահովմամբ, հայտնում է Lenta.ru-ն:

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով, Թեննեսին առաջատարն է ամերիկյան նահանգների մեջ զենքի անփույթ վարվելու պատճառով տեղի ուենցած դժբախտ դեպքերի քանակով: