Հնդկաստանի Թամիլնադ նահանգում, ապրիլի 9-ի երեկոյան գնացքը դուրս է եկել ռելսերից, որի հետեւանքով զոհվել է 2, վիրավորվել՝ ավելի քան 50 մարդ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով հնդկական լրատվամիջոցները, Արկոնամ քաղաքի մոտ երկաթուղային անցման հատվածում ռելսերից դուրս է եկել 11 վագոնից կազմված ուղեւորատար գնացքը:

Վթարի վայրում փրկարարական աշխատանքներ են կատարվում: Միջադեպի պատճառները դեռեւս անհայտ են, սակայն ոստիկանության ներկայացուցիչները բացառում են ահաբեկչության վարկածը: